երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024

Վրաերթ Արմավիրի մարզում, որից հետո Kia-ն բախվել է վրաերթ կատարած ավտոմեքենային․ վերջինը շրջվել է

Երեկ՝ օգոստոսի 14-ին, վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Արտակ Մ․-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 62-ամյա Արուսյակ Հ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։Մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Հայկ Կ․-ն իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով բախվում է կայանված ՎԱԶ-2107-ին, որը գլխիվայր շրջվում է։

Վթարի հետևանքով Kia-ի ուղևոր Արմեն Մ․-ն, ում տվյալները պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Արմավիր» բժշկական կենտրոն։Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Վրաերթ-վթարի մասին Ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Երկու դեպքերի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: