երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդի վիճակը միջին ծանրության է

«Volkswagen»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդի վիճակը միջին ծանրության է

Հունվարի 14-ին՝ ժամը 18:42-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայակովսկի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Գ․ Կ․, ծնված 2001 թ)։
 
ՆԳՆ Փրկարար ծառայությունիե տեղեկացնում են, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 19:16-ին: Այրվել է ավտոմեքենան։

  • Կիսվել: