երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վնասել են «Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը

Վնասել են «Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը

Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ վնասել են «Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը։

«Միտումնավոր համայնքային գույքը վնասելը պատասխանատվություն է ենթադրում:

«Փակ շուկայի» հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել, ռելսերից քաշել հանել են: Քանի որ հարակից տարածքում առկա են տեսախցիկներ, վստահաբար տեսանյութը վերցնելու ենք և հանձնենք իրավապահ մարմիններին»,- հայտնել է նա:

  • Կիսվել: