շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան

Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան:  

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»,- ասված է հրամանագրում: 

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Տիգրան Սեյրանյանն ազատվել է Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից:

  • Կիսվել: