կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու մասին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. նոյեմբերի 23-ի N 1910  Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հանձնաժողովը կգլխավորի ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Կոմպոզիտորի հոգեհանգիստը տեղի կունենա  ս.թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 18.00-20.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում: Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 31-ին՝ ժամը 12.00-ից 14.00-ն: Անվանի կոմպոզիտորի աճյունը կամփոփվի Քաղաքային գերեզմանատան կենտրոնական պանթեոնում՝ (գաջի գործարանի հարևանությամբ): 

  • Կիսվել: