շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վլադիկավկազ-Լարս ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման պատճառով

Վլադիկավկազ-Լարս ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի վերանորոգման պատճառով

Գուդաուրի - Կոբի ճանապարհի հատվածը, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է, նոյեմբերիի 16-ին ժամանակավորապես փակ կլինի՝ վերանորոգման աշխատանքների պատճառով։

Այդ մասին հաղորդել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում իրականացվող ճանապարհային աշխատանքների պատճառով նոյեմբերի 16-ին, ժամը 15:00-ից մինչև 17:30-ը ժամանակավորապես կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ կցորդիչներով  և կիսակցորդիչներով փոխադրամիջոցների երթևեկությունը փակ կլինի մինչև տեղական ժամանակով ժամը 19:00-ն:

  • Կիսվել: