երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում փոփոխություններ են տեղի ունեցել

Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում փոփոխություններ են տեղի ունեցել

2024թ. մարտի 25-ից Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է: Նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն է, հայտնում են Վիվա-ՄՏՍ-ից:

Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ: Ապրանքանիշի փոփոխության վերաբերյալ ընկերությունը կտեղեկացնի առանձին:

Համապատասխանաբար փոփոխվել են նաև Ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները, որոնցում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն:

Ծառայությունների մատուցման փոփոխված ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

  • Կիսվել: