չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վիլեն Գաբրիելյանը դիմել է ՄԻՊ Արման Թաթոյանին` պահանջելով ներողություն խնդրել

Վիլեն Գաբրիելյանը դիմել է ՄԻՊ Արման Թաթոյանին` պահանջելով ներողություն խնդրել

«Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժիշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վիլեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին` պահանջելով ներողություն խնդրել։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել էր տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Վ.Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: 

Գաբրիելյանը, մասնավորապես, նշել է

"Խոսքս ուղղում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Թաթոյանին:

Հարգելի պարոն Թաթոյան, ես որպես «Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժիշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն, Ձեզ հստակ ասում եմ, որ, եթե ես, իմ ղեկավարած հիմնարկում ի սկզբանե բացառել և արգելել եմ, որևէ քաղաքական շարժ, առավելևս ի պաշտոնե՝ նախընտրական շրջանը սկսելուց առաջ, մեր հիմնարկի պատերի ներքո աշխատանքային ժամին, անկախ նրանից դիմադիր թե ընդդիմադիր, ինչը կփաստեն իմ բազմաթիվ գործընկերները, ապա ո՞նց կարայի ես ղեկավարեյի և կազմակերպեյի այլ գերատեսչության ենթակայության տակ գտնվող հիմնարկի գործառույթները:

Հարգելի պարոն Թաթոյան, Ձեր այս անհիմն, շշուկների վրա հիմնված, աբսուրդ պահվածքը ի վերջո, վերջ ունենալու՞ է, չի կարելի էլի ախր, ինչքա՞ն կարելի է եղբայր:

Պարոն Թաթոյան, հիմնվելով Ձեր բարեկրթության և պարկեշտության վրա, Ձեզանից ակնկալում եմ հրապարակային ներողություն, իբրև ճշմարտության առաջին բարձրաձայնող ի պաշտոնե, նմանատիպ անհիմն, անհեթեթ և կողմնակալ մեղադրանքի համար:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

«Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժիշկական տեղխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վիլեն Գաբրիելյան

նույն ինքը

նավակ Ճոճողը"։

Իր նոր գրառմամբ, Գաբրիելյանը հավելել է.

"Բարի լույս ընկերներ, կրկին հորդորում եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան հարգելի պարոն Թաթոյանին, ունենալ կամք լինել արդարամիտ, և հրապարակային ներողություն խնդրել ի պաշտոնե իր տարածած ասեկոսեի համար:

Շնորհակալություն ուշադրության համար"։

  • Կիսվել: