երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը տղամարդուն քաշել-տարել է. մահվան ելքով պատահար Աշոցքում

Վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը տղամարդուն քաշել-տարել է. մահվան ելքով պատահար Աշոցքում

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11.20-ի սահմաններում, Աշոցքի տարածքում, «Ղուզեյ» կոչվող դաշտում, 63-ամյա Գևորգ Մարտիրոսյանի «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորի հետնամասում ամրացված խոտհնձիչի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում, տրակտորը կանգնած դիրքից առաջացել է մոտ 30 մետր:

Այդ ընթացքում Մինասյանի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը նրան քաշել-տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել է:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: