հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վերջին շրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների նոր պատճառներ. Մկրտչյան

Վերջին շրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների նոր պատճառներ. Մկրտչյան

Առաջիկա օրերին  սպասվում  է մինչև +42 աստիճան տաքություն։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշ մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ.«Մեծանում է անտառային և հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման  ու տարածման վտանգը։ Չնայած վերջին շրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների նոր պատճառներ, ինչպիսք են ջերմոցային էֆեկտները, գլոբալ տաքացումը, սակայն հրդհների հիմնական պատճառը մնում է մարդածին գործոնը։ Հրդեհների դեմ պայքարը միայն հրշեջների գործը չէ»։

Մկրտչյանի խոսքով՝ հրշեջ-փրկարարները միշտ պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանանք, որ  ֆիզիկապես անհնար է անտառը մշտապես և ամբողջությամբ ուշադրության կենտրոնում պահել։ Ոչ մի վերահսկողություն և ոչ մի տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե մեր քաղաքացիներն ու կազմակերպությունները չգիտակցեն դրա կարևորությունը»։

  • Կիսվել: