ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Վերջին օրերի ՃՏՊ-ները Հայաստանում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.15-ին, «Շկոդա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մելքումովի փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 22-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է ժամը 15.45-ին Մանանդյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.15-ին, Կոմիտասի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Իսակովի պողոտայում բախվել է բետոնե արգելապատնեշին. 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-322132» մակնիշի մեքենաներ. «ԳԱԶ-322132»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տաշիրի խճուղու և Ուկրաինական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Շևրոլե» մակնիշի մեքենայի վարորդը Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշանի և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը Գյումրիի Պարույր Սևակի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Ե 211» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

  • Կիսվել: