ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վերջին մեկ տարվա ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. Քերոբյան

Վերջին մեկ տարվա ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել. Քերոբյան

Կառավարության աշխատանքը և 10.2 տոկոս բարձր տնտեսական աճը, որ մենք ունենք, ըստ էության, տարածաշրջանում և աշխարհում ամենաբարձրերից մեկն է, պետք է ուղղված լինի նրան, որ երկրում ապրող մարդիկ ապրեն ավելի լավ: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

՛՛Բնականաբար, բարձր տնտեսական աճի արդյունքները Կառավարությունը պետք է վերաբաշխի այնպես, որպեսզի աղքատությունը նվազի, իսկ հիմա մենք սննդամթերքի բարձր գների պատճառով կանգնած ենք աղքատության ավելացման վտանգի առջև՛՛,-նշեց նա:

Նախարարի խոսքով՝ կառավարությունն աղքատության դեմ պայքարի առումով մի քանի գործողություն է կատարում. մասնավորապես, մյուս տարվանից, ըստ էության, բարձրանալու են նվազագույն աշխատավարձերը, թոշակները:

Բացի այդ, ըստ Քերոբյանի, Կառավարությունը մտադիր է նոր աշխատատեղերի ստեղծման, աշխատանքի միջոցով աղքատությունը հաղթահարել:

՛՛Վերջին մեկ տարվա ընթացքում 40 հազար նոր աշխատատեղ է ստեղծվել: Դա է մեր գործողությունը՝ ստեղծել նոր աշխատատեղեր և բարձրացնել խոցելի խավերի եկամուտները: Այս գործողությունների արդյունքում մենք փորձում ենք մի կողմից գնաճի ազդեցությունն աղքատության վրա չեզոքացնել, մյուս կողմից՝ ԿԲ-ն իր գործիքակազմով պայքարում է գնաճի դեմ, և այս առումով ևս պետք է արձանագրենք, որ մենք տարածաշրջանի ամենացածր գնաճն ունենք՛՛,ասաց նախարարը:

 

  • Կիսվել: