շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վերջին 5 տարում մանկավարժական կրթության համար դիմող դիմորդների թիվը կազմում է ընդհանուր թվի շուրջ 4,2 տոկոսը. Ժաննա Անդրեասյան

Վերջին 5 տարում մանկավարժական կրթության համար դիմող դիմորդների թիվը կազմում է ընդհանուր թվի շուրջ 4,2 տոկոսը. Ժաննա Անդրեասյան

Վերջին 5 տարվա կտրվածքով մանկավարժական կրթության ստացման համար դիմող դիմորդների թիվը կազմում է դիմորդների ընդհանուր թվի շուրջ 4,2 տոկոսը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
 
«Դիմողների մեծ մասն էլ նախընտրում է դիմել անգլերեն, հայոց լեզու և գրականություն, պատմություն ուղղություններով։ Բնագիտական առարկաների ուղղությամբ իրավիճակը խիստ մտահոգիչ է։
 
Եթե կենսաբանության և աշխարհագրության մասով որոշակի փոքր դրական փոփոխություն կա, ֆիզիկայի և քիմիայի ուղղությամբ ուսուցչի կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը մանկավարժական բուհերում չի հասնում մեկ տասնյակի։ Սա մեր ամենակարևոր հարցերից է»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։

  • Կիսվել: