ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վերջին 2 օրում Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք. մարզպետ

Վերջին 2 օրում Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք. մարզպետ

Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է եւս 7 քաղաքացի։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել սանոյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) եւ ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան եւ Մարտունի (քաղաք) համայնքներում։ Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման եւ մեկուսացման գործընթացը»։

  • Կիսվել: