չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վերջին 100 տարիների ընթացքում այս տարվա դեկտեմբերը պատմականորեն ամենատաք ամիսն էր

Վերջին 100 տարիների ընթացքում այս տարվա դեկտեմբերը պատմականորեն ամենատաք ամիսն էր

«2023 թվականին ունեցել ենք շատ տաք հունվար, երբ օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով  և տեղումները եղել են նորմայից խիստ պակաս՝ կազմելով ամսական նորմայի 18-30 %-ը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով, տարվա ընթացքում ունեցել ենք շատ տաք մարտ ամիս, երբ օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-6 աստիճանով, սական տեղումների քանակը եղել է ավել՝ 120-170%-ով։

«Անոմալիաներով աչքի է ընկել հունիս ամիսը, երբ արձանագրվել է շատ առատ տեղումներ, տեղումների քանակը կազմել է կլիմայական նորմայի 120-170 %-ը։ Իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները ավել են եղել՝ 200-300%, առանձին տեղերում մինչև 400%»,- հայտնեց Սուրենյանը։

Նա նշեց, որ հունիսին արձանագրվել է կարկտահարությունների շատ մեծ դեպքեր, տեղատարափ տեղումներ, որոնք առաջացրել են սելավներ։

«Անոմալիաներով աչքի է ընկել 2023 թվականի նոյեմբերը, որը եղել է շատ տաք, օդի ջենմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 4-6 աստիճանով, տեղումները՝ նորմայի սահմաններում»,-ասաց Սուրենյանը և, նշելով, որ դեկտերմբերն նույնպես անոմալ տաք է եղել՝ օդի ջեմաստիճանը բարձր է 5-6 աստիճանով, հավելեց. «Մենք ուենացանք կլիմայական ռեկորդներ, դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը բարձրացավ 16-17.5 աստիճանի, ինչը 3 աստիճանով գերազանցեց դեկտեմբերի երրորդ տասնօրյակում պատմականորեն երբևէ արձանագրված առավելագույն ջերմաստիճանները»։

Սուրենյանի խոսքով՝ հարյուր տարվա վիճակագրությամբ միջին  ամսական և ցերակային ժամերին արձանագրված առավելագույն ջերմաստիճանով վերջին 100 տարիների ընթացքում այս տարվա դեկտեմբերը պատմականորեն ամենատաք ամիսն էր։

«Առաջիկա 5 օրերին օդային տաք հողանքները չեն նահանջելու, մինչև հունվարի 5-6-ը ներառյալ մենք գտնվելու ենք այդ տաք օդի ազդեցության գոտում։ Անոմալ բարձր ջերմային ֆոնը պահնպանվելու է և  հանրապետության ողջ տարածքում լինելու է առանց տեղումների եղանակ»,- ասաց Գագիկ Սուրենյանը և նշեց, որ տաք հոսանքների ներթափանցման դեպում հունվարին Լոռիում, տավուշում և Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանները կարող են հասնել 16-20 աստիճանի։

  • Կիսվել: