շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Վերջին 10 տարում TV-ների գովազդային եկամուտները 2 երկու անգամ կրճատվել են. մեդիադաշտի ճգնաժամ է այսօր գնում. Հակոբյան

Վերջին 10 տարում TV-ների գովազդային եկամուտները 2 երկու անգամ կրճատվել են. մեդիադաշտի ճգնաժամ է այսօր գնում. Հակոբյան

Այն օրենսդրության փոփոխությունները, որ արել են մեր հեռուստաընկերությունների հետ, դա ճգնաժամային իրավիճակի է բերել, որովհետև երբ որ 2020 թվականին վերջին անգամ հեռուստաընկերությունները լիցենզավորվել են մեր կողմից, նրանք տվել են իրենց պայմանները, առաջարկները կամ իրենց կատարելիք բովանդակությունը և հաշվարկել են այն բյուջեն, որի միջոցով կարող են կատարել իրենց վրա վերցրած պարտավորությունները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Իսկ պարտավորությունները լիցենզավորված կազմակերպությունների համար շատ-շատ են՝ 20% հանրօգուտ հաղորդումներ, մեծ մասը պետք է հայերեն թարգմանված լինի, նրանք պիտի պաշտպանեն հեղինակային իրավունքը, ինչը չեն անում, օրինակ, օնլայն հարթակները։ Դրանից հետո հաշվարկել են, որ կստանան այսքան բյուջե, որով կկարողանան կատարել իրենց պարտականությունները։ Դրանից հետո Ազգային ժողովը արգելում է շահումով խաղերի գովազդը, հետո գազավորված ըմպելիքների գովազդը, հետո ասում է՝ դու ամեն ինչը ժեստերի լեզվով պետք է թարգմանես խոցելի խավերի համար։ Այսինքն բովանդակության պատրաստումը թանկանում է, եկամուտները իջնում են։

 

իհարկե շահումով խաղերը չպիտի լինեն, իհարկե, ալկոհոլի, խմիչքների գովազդը չպետք է լինի, բայց պետությունը նաև պետք է մտածեր, որ այս պայմաններում հեռուստաընկերությունները օժանդակության կարիք ունեն, որպեսզի նրանք չհասնեն այս վիճակին։

  • Կիսվել: