շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վերին Շորժայում, մեր համայնքում նման բան չի կատարվել, ես էլ եմ փորձում ճշտել՝ ինչու են այդպես գրել. գյուղապետ

Վերին Շորժայում, մեր համայնքում նման բան չի կատարվել, ես էլ եմ փորձում ճշտել՝ ինչու են այդպես գրել. գյուղապետ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ղեկավար Արտյոմ Երանոսյանը 168.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ գյուղի հատվածում թշնամին չի կրակել, կրակոցները եղել են այլ հատվածում,  թե կոնկրետ ո՞ր հատվածում՝ այս պահին փորձում է ճշտել պաշտոնական աղբյուրներից։

«Վերին Շորժայում, մեր համայնքում նման բան չի կատարվել, ես էլ եմ փորձում ճշտել՝ ինչու են այդպես գրել։ Այլ տարածքում է թշնամին կրակել, ոչ թե մեր տարածքում։ Եթե Պաշտպանության նախարարությունը  նման բան է գրել, ուրեմն՝ չի հասկանում․ Վերին Շորժայում հիմա ես նստած եմ, նման դեպք չկա, այստեղ տարբեր համայնքներ կան։ Ես պաշտոնապես սա ձեզ ասեմ՝ չկա նման բան,  հիմա փորձում եմ հասկանալ՝ որտեղ է»,- նշեց Ա. Երանոսյանը։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վերին Շորժայի սահմանային հատվածում թշնամին կրակոցներ է արձակել։

 

  • Կիսվել: