երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Վերին Խոտանանում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով քարերը թափվել են․ օպերատիվ են գործել փրկարարները ու պարեկները

Վերին Խոտանանում քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է, ինչի հետևանքով քարերը թափվել են․ օպերատիվ են գործել փրկարարները ու պարեկները

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վերին Խոտոնան գյուղի վարչական տարածքում քարով բարձված «Կամազ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով քարերը ամբողջությամբ թափվել են և փակել երթևեկելի գոտին, իսկ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել են դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Կարեն Մանասյանը և Ղևոնդ   Ղազարյանը։

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: