կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Վերին Խոտանանում բեռնատար է խափանվել․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Վերին Խոտանանում բեռնատար է խափանվել․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նոյեմբերի 14-ին, ժամը 14:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատար ավտոմեքենան խափանվել է․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 1 կմ քարշակել և ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը: Ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է։

  • Կիսվել: