ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը խափանվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը

Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը խափանվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը

Նոյեմբերի 12-ին, ժամը 21:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը խափանվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 2 կմ քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը և այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։

  • Կիսվել: