չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու  համար այս տարի արդեն 1132 դիմում է ստացվել. Ավանեսյան

Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա ունենալու համար այս տարի արդեն 1132 դիմում է ստացվել. Ավանեսյան

«2022 թվականին Հայաստանում ընդլայնվել է վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ երեխա  ունենալու հնարավորություն ընձեռող  ծրագիրը»,- Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ծրագրի մեջ  ընդգրկվել են նաև պատերազմում զավակ կորցրած մայրերը:

«Եթե անցյալ տարի ունեցել ենք 842 դիմում, այս տարվա միայն առաջին եռամսյակի շրջանակներում արդեն 1132 դիմում  ենք ստացել»,- նշեց նախարարը:

Հայաստանում մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ նվազել է 0.2 պրոմիլային կետով, իսկ  մինչև 5 տարեկան երեխաներինը՝ 0.6 պրոմիլային կետով:

«Մայրական մահացության ցուցանիշը ևս նվազում է. 2021-ին, ցավոք սրտի, պայմանավորված կորոնավիրուսով՝ ունեինք աճ, քանի որ այդ ընթացքում «Դելտա» շտամը ագրեսիվ էր հղիների նկատմամբ, բայց մենք կարողացել ենք վերադառնալ մինչկորոնավիրուսային մեր ցուցանիշներին, ու 2022 թվականին գրանցվել է 8 մահ»,- նշեց Ավանեսյանը:

  • Կիսվել: