երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Վերապատրաստվում են ջրափրկարարները

Վերապատրաստվում են ջրափրկարարները

Մայիսի 15-ից 27-ը Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնը, համաձայն աշխատանքային պլանի, Սևանա լճի տարածքում կազմակերպել և անց է կացրել ջրափրկարարների և ջրասուզակների վերապատրաստման դասընթացներ։

Դասընթացները վարում էին Սանկտ Պետերբուրգի հակահրդեհային ծառայության պետական համալսարանի «Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ծառայողների գործնական պատրաստության» ամբիոնի վարիչ, գնդապետ Ալեքսանդր Շիդլովսկին և դասախոս Սերգեյ Լեբեդևը։

Մասնակցում էին ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի ջրասուզական ջոկատի 3 և Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի 7 ջրափրկարար։

Դասընթացները կազմակերպված էին տեսական և գործնական փուլերով, որոնք ներառում էին ջրափրկարարական աշխատանքների իրականացման ընդհանուր սկզբունքներ, ջրասուզական աշխատանքների առանձնահատկություններ, ջրային տարածքների հաղթահարում, սուզում, տուժածների որոնողական, փրկարարական և անվտանգության ապահովման թեմաներ։

Դասընթացների ավարտին մասնակիցները հանձնեցին ստուգարք և ստացան մասնակցության հավաստագրեր։

  • Կիսվել: