երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերանորոգվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի շենքի տանիքը. քամին այն լրիվ պոկել էր

Վերանորոգվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի շենքի տանիքը. քամին այն լրիվ պոկել էր

Ս.թ. օգոստոսի 12-ին ուժեղ քամու հետեւանքով վնասվել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Քամին ամբողջությամբ պոկել էր այն, վնասելով նաեւ՝ նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայությունից հայտնում են, որ տանիքի վնասված հատվածի /180 քմ/ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Արգելոց-թանգարանի վարիչ Գագիկ Գրիգորյանի ուղեկցությամբ աշխատանքների ընթացքին ծանոթացել են ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արկադի Օսիպովը եւ Կազմակերպության ղեկավարի խորհրդական Արտավազդ Զաքյանը։

  • Կիսվել: