շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վերակենդանացման բաժանմունքում ԼՂ-ից 9 երեխա կա, նրանցից 2-ի առողջական վիճակում դրական դինամիկա ունենք. Նազելի Բաղդասարյան

Վերակենդանացման բաժանմունքում ԼՂ-ից 9 երեխա կա, նրանցից 2-ի առողջական վիճակում դրական դինամիկա ունենք. Նազելի Բաղդասարյան

Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում հոկտեմբերի 3-ի ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 345 անձ է բուժում ստանում:

Այս մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Նրանցից շատերի վիճակը շարունակում է ծանր և ծայրահեղ ծանր մնալ: Վերակենդանացման բաժանմունքներում այս պահին 9 երեխա կա, նրանից 2-ի առողջական վիճակում դրական դինամիկա ունենք»,- նշեց նա: 

Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բժշկական սպասարկումն այս պահի դրությամբ կատարվում է պետական պատվերի շրջանակներում, որը վերաբերում է և՛ ռազմական ագրեսիայից, և՛ պայթյունից տուժածներին, և՛ տարբեր քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց: 

  • Կիսվել: