երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վերականգնվել է Մարմարաշեն վարչական շրջանից դեպի Երևան ուղևորվող 55ա միջին դասի միկրոավտոբուսների աշխատանքը

Վերականգնվել է Մարմարաշեն վարչական շրջանից դեպի Երևան ուղևորվող 55ա միջին դասի միկրոավտոբուսների աշխատանքը

Արարատի մարզպետարանից տեղեկացնում են, որ երեկվանից վերականգնվել է Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն վարչական շրջանից դեպի Երևան ուղևորվող 55ա միջին դասի միկրոավտոբուսների աշխատանքը:

Այս երթուղին վերագործարկելու առաջարկությամբ Երևանի քաղաքապետարանին էին դիմել Արարատի մարզպետարանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հաշվի առնելով բնակիչների բողոքները:

Մարզպետարանից նաև տեղեկացնում են, որ երթուղին կգործի մինչև խնդրի վերջնական լուծումը. կստեղծվի միասնական տրանսպորտային համակարգ:

Տրանսպորտը կգործի Մարմարաշենից մինչև Երևան (Գարեգին Նժդեհի հրապարակ):

Հետադարձը՝ նույն ուղեգծով:

  • Կիսվել: