երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում»․ Կարեն Անդրեասյանը ելույթ է ունեցել Վենետիկում

«Վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում»․ Կարեն Անդրեասյանը ելույթ է ունեցել Վենետիկում

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Իտալիայի Վենետիկ քաղաքում դեկտեմբերի 13-14-ին մասնակցել է «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» խորագրով ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդաժողովին:

Խորհրդաժողովին նախարարը հանդես է եկել ելույթով, որում շնորհակալություն է հայտնել Իտալիային և ԵԽ քարտուղարությանը միջոցառումը կազմակերպելու համար և նշել, որ ԵԽ-ի այս հարթակը լավ հնարավորություն է քննարկելու արդարադատության ոլորտում առկա խնդիրների վերհանման, ինչպես նաև անհրաժեշտ մեխանիզմներ և գործիքակազմեր ներդնելու հարցերը։

Հաշվի առնելով Խորհրդաժողովի խորագրի ուղղվածությունը՝ Արդարադատության նախարարն անդրադարձել է քրեական արդարադատության ոլորտում  Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին, նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմամբ նախատեսվող առաջատար կարգավորումներին:

Նախարարն ընդգծել է, որ ոլորտի բարեփոխումներն ենթադրում են ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը, որի էությունը ազատազրկմանն այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է, այդ թվում՝ պրոբացիայի ծառայությունների գործունեության արդյունքում:

 

  • Կիսվել: