Վերահսկողություն՝ հանգստյան ճամբարներում եւ այլ վայրերում
ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն
այսօրվանից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի
պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,
զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում,
բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում,
հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)
մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նկատմամբ վերահսկողությունը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից։



