Վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը
Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճով պայմանավորված վերաբացվել է «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը, որը հունվարի 20-ից հիվանդների թվի նվազման պատճառով դադարեցրել էր կորոնավիրուսով վարակված ու ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների բուժում իրականացնել:
Վերաբացումից հետո ավելի քան 50 հիվանդ է հոսպիտալացվել: Ինչպես տեղեկացրին բժշկական կենտրոնից, «Գյումրի» բժշկական կենտրոնի COVID բաժանմունքը ընդունում է ինչպես Շիրակի մարզի, այնպես էլ հարևան մարզերի բնակիչներին:
«Հիվանդանոց տեղափոխվում են այն հիվանդները, որոնք ունեն ստացիոնար բուժման կարիք: Ի դեպ, այս պահին COVID բաժանմունքն ունի 60 մահճակալ և 13 մահճակալ էլ տրիաժ բաժանմունքում»,-նշեց հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը: