«Վեոլիա ջուրը» չեղարկում է 9 բուժհաստատությունների ջրի վարձավճարները
«Վեոլիա ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում մեր բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19-ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։
Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝
- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը.
- Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը.
- Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը.
- «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ծննդատան մասնաշենքը.
- Արտաշատի բժշկական կենտրոնը.
- Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոցը.
- Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը.
- Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը.
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ «Վեոլիա ջուրը» համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը։
«Վեոլիա ջուրը» շարունակում է աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել իր բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին։



