չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Վենետիկի հայկական Սբ. Ղազար կղզին անցնում է ջրի տակ

Վենետիկի հայկական Սբ. Ղազար կղզին անցնում է ջրի տակ

Վենետիկում տեղի է ունեցել վերջին 50 տարում ամենաուժեղ ջրհեղեղը, ինչի արդյունքում քաղաքի 80 տոկոսն անցել է ջրի տակ. զոհվել է 2 մարդ:

Ռուսարմինֆոն հայտնում է, որ ջրհեղեղներից տուժել է նաև հայկական Սուրբ Ղազար կղզին: Ջուրը ողողել է կղզու վրա գտնվող հայկական եկեղեցու հիմքերը:

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ իրավիճակն աղետալի է. եթե առաջիկա երկու օրերի ընթացքում ջրի մակարդակը չիջնի, կղզին կարող է ամբողջությամբ անցնել ջրի տակ:

  • Կիսվել: