ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վեդու համայնքապետարանում քննարկում են Կարմիր սարի կրաքարային մերգելների արդյունահանման հարցը. Հասարակական գործիչներին թույլ չեն տալիս մասնակցել

Վեդու համայնքապետարանում քննարկում են Կարմիր սարի կրաքարային մերգելների արդյունահանման հարցը. Հասարակական գործիչներին թույլ չեն տալիս մասնակցել

Վեդու համայնքապետարանի ավագանին նիստ է գումարել։  Նիստի օրակարգում  «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ հարցի քննարկումն է։ Ավագանու քվեարկությունից կախված` կազմակերպությունը կստանա իրավունք շրջակա միջավայրի վրա ազդեցության ուսումնասիրություն անելու, կամ` ոչ:

Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում: Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է` հանդիսանում է կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր և 16 տեսակ կենդանիների ապրելավայրը:

Վեդու ավագանու նիսըին մասնակցելու համար այս պահին քաղաքաետարանում է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը, երկու գաղափարակից ընկերների հետ։ Սակայն նրան նախ ոստիկանության, համայնքապետարանի աշխատակիցները թույլ չտվեցին՝ հիմնավորելով, որ ներսում ազատ տեղեր չկան։ Երբ Չախոյանը պնդեց, որ ներսում ազատ տեղեր կան, միայն նրան թույլ տվեցին ներկա գտնվել նիստին, սակայն առանց ընկերների Չախոյանը չհամաձայնեց ներս մտնել։

  • Կիսվել: