ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Վեդու ավագանին դրական եզրակացություն տվեց Կարմիր սարում բաց հանքի բացմանը

Վեդու ավագանին դրական եզրակացություն տվեց Կարմիր սարում բաց հանքի բացմանը

Վեդու համայնքապետարանի ավագանու նիստում ավագանին՝ Գարիկ Սարգսյանի նախագահությամբ միաձայն կողմ  քվեարկեց «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման նախագծին։ Ընկերությունը ստացավ իրավունք շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար ուսումնասիրություն անցկացնել, ինչը շահագործման թույլտվության առաջին փուլն է:
Ակտիվիստ Կարինե Փանոսյանը նկատեց, որ քվեարկությունից առաջ նիստից հեռացել են ընդդիմադիր ավագանու անդամները։
Կարմիր սարը գտնվում է Արարատյան դաշտի ամենագյուղատնտեսական գոտում: Այն նաև կենսաբազմազանության եզակի գանձարան է` հանդիսանում է կարմիրգրքային 14 տեսակ բույսերի աճելավայր և 16 տեսակ կենդանիների ապրելավայրը:

 Քվեարկությունից հետո բնապահպան ակտիվիստները վանկարկեցին՝ «ամոթ-ամոթ»։

 

  • Կիսվել: