կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
«ՎԱԶ 21014»-ը Լեռնագոգ գյուղի կամրջից ընկել է և կողաշրջվել. անչափահաս տղաներ են վիրավորվել

«ՎԱԶ 21014»-ը Լեռնագոգ գյուղի կամրջից ընկել է և կողաշրջվել. անչափահաս տղաներ են վիրավորվել

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19:35-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Հարություն Մ.-ն իր վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենայով Լեռնագոգ գյուղի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 4 մետր բարձրությունից կամրջից ընկել և կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարություն Մ.-ն և նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Գոռ Մ.-մ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ապա մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: