շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վայքի տներից մեկում դի է հայտնաբերվել

Վայքի տներից մեկում դի է հայտնաբերվել

Փետրվարի 7-ին, ժամը 09:24-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին: Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և հայտնաբերել Արմեն Ա.-ի  (ծնված 1972 թ.) դին, այնուհետև մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

  • Կիսվել: