շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վայքի ավագանու անդամը գնել է Վահե Մակունցի հանքարդյունաբերական ընկերությունները և ընդլայնում է բիզնեսը. Hetq.am

Վայքի ավագանու անդամը գնել է Վահե Մակունցի հանքարդյունաբերական ընկերությունները և ընդլայնում է բիզնեսը. Hetq.am

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Վահե Մակունցն ու նրա գործընկերները վաճառել են հանքարդյունաբերությամբ զբաղվող երկու ընկերությունները: Դրանց բաժնետերը դարձել է Վայք համայնքի ավագանու անդամ Կառլեն Մինասյանը:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում ընկերություններում սեփականատերերի փոփոխությունը գրանցվել է Վահե Մակունցի բիզնես գործունեության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումից մեկ օր անց:

Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել
Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին «Իկս մայնինգ», «Սանդինգ մայնինգ», «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ընկերություններում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում զբաղվել են ավազի արդյունահանմամբ և վաճառքով: Մեր հրապարակումից մեկ օր անց՝ 2023թ. օգոստոսի 3-ին, «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ների միակ սեփականատերը դարձել է Կառլեն Մինասյանը:

«Վոլֆ Մայնինգ» ՍՊԸ-ն, ըստ հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության, զբաղվում է ցեմենտի, ավազի, գաջի և խճի մեծածախ առևտրով: Իսկ «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ն՝ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերություն է:

Վահե Մակունցից բացի, նշված երկու ընկերությունում համասեփականատեր էին նաև Տիգրան Սեդրակյանը, Ռուսաստանի քաղաքացի Լեոնիդ Եղիազարյանը և Կարեն Սարգսյանը:

Տիգրան Սեդրակյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի հայրն է: Սեդրակյանները խնամիական կապ ունեն նախկին զինդատախազ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ջհանգիրյանի դուստրը Կարեն Սեդրակյանի կինն է: Իսկ Կարեն Սարգսյանը 2004թ. զբաղեցրել է Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:

Հրաժարվելով երկու ընկերություններում իր ունեցած սեփականությունից, Վահե Մակունցը միավորել է «Իկս մայնինգ» և «Սանդինգ մայնինգ» ՍՊԸ-ները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

  • Կիսվել: