չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. վարորդի 5-ամյա տղան տեղում մահացել է

Վայոց ձորում Mercedes-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. վարորդի 5-ամյա տղան տեղում մահացել է

Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Սերս գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Բենիամինյանը՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Զառիթափ-Մարտիրոս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, 5-ամյա Արամ Բենիամինյանը տեղում մահացել է, իսկ 10-ամյա Նարեկ Բենիամինյանը և ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգի՝ վարորդի հետ, տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն՝ հետազոտման նպատակով:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարկան ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Պողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածն ու վիրավորը վարորդի որդիներն են: Վթարի պատճատերից մեկն էլ այն է, որ նշված ճանապարհը սպասարկող Ճանշինի աշխատակիցները չեն բարեհաճել կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքներ: 

  • Կիսվել: