երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վայոց ձորում  իրավիճակը հանգիստ է․ ադրբեջանցիները ոնց եկել են, այդպես էլ պետք է դուրս գան․ Վայոց ձորի մարզպետ

Վայոց ձորում  իրավիճակը հանգիստ է․ ադրբեջանցիները ոնց եկել են, այդպես էլ պետք է դուրս գան․ Վայոց ձորի մարզպետ

Վայոց ձորում  իրավիճակը հանգիստ է, ադրբեջանական զորքերը որտեղ կային, այնտեղ տեղակայված են, որևէ փոփոխություն չկա, լրագրողներին ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Ո՛չ առաջ են եկել, ո՛չ հետ են գնացել։ Կրակոցներ մարզում չեն եղել, մեկ տարի է, ինչ որևէ միջադեպ  տեղի չի ունեցել:», - նշեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում՝ ադրբեջանական զորքերն ինչպե՞ս  պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից․ միայն խաղաղ բանակցությունների միջոցո՞վ, թե՞ այլ գործողութուններ ևս ձեռնարկվում են` Գրիգորյանն ասաց, թե դժվար է այդ հարցին պատասխանելը:

«Հնարավոր է՝ և՛ խաղաղ ճանապարհով, և՛ այլ ճանապարհով: Չգիտեմ՝ ինչ պատասխան եք ակնկալում։ Ոնց եկել են, այդպես էլ պետք է դուրս գան: Պարտադիր չէ, որ պատերազմ լինի։ Կարելի է համաձայնագրով  պայմանավորվել, որ հետ գնան», - ասաց Վայոց ձորի մարզպետը:

  • Կիսվել: