կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վայոց ձորի մարզում Infiniti-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. պատճառը մերկասառույցն է եղել

Վայոց ձորի մարզում Infiniti-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. պատճառը մերկասառույցն է եղել

Այսօր՝ հունվարի 24-ին, մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գարեգին Ղ.-ն իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել:

Ըստ նախնական տեղեկությունների, պատճառը մերկասառույցն է եղել: Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

  • Կիսվել: