չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Վայոց ձորի մարզում բախվել են «DAF» բեռնատարը և «Toyota RAV4»-ը․ վերջինս կողաշրջված հայտնվել է ձորակում

Վայոց ձորի մարզում բախվել են «DAF» բեռնատարը և «Toyota RAV4»-ը․ վերջինս կողաշրջված հայտնվել է ձորակում

Հոկտեմբերի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում բախվել են 49-ամյա Մուշեղ Ա․-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարը և 34-ամյա Արա Հ․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է ձորակում, հաղորդում է Shamshyan.com—ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Կիսվել: