Վատ լուր ունեմ ապօրինի կառույցների սիրահարների համար. ավագանու իմքայլական անդամ
Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» կուսակցության անդամ Լևոն Զաքարյանը գրառում է կատարել, որում մասնավորապես, ասված է․
"Վատ լուր ունեմ ապօրինի կառույցների սիրահարների համար։
Շրջանառության մեջ է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ նախագիծը
Օրինակ կետ 2. Պետության կամ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում կամ շինությունում կառուցված (տեղադրված) ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական եւ այն ենթակա է քանդման (ապամոնտաժման) համայնքի ղեկավարի, իսկ Երեւան քաղաքում՝ վարչական շրջանի ղեկավարի կողմից՝ առանց վարչական վարույթի հարուցման":