հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարույթին բուն մասնակից չհանդիսանալով՝ մարդիկ ինչ-որ վերլուծություններ են արել ու դրա հիման վրա քննադատություն արել․ Չիչոյան

Վարույթին բուն մասնակից չհանդիսանալով՝ մարդիկ ինչ-որ վերլուծություններ են արել ու դրա հիման վրա քննադատություն արել․ Չիչոյան

44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին կալանավորելու որոշում կայացրած դատավոր Ժորա Չիչոյանի համար անընդունելի են այն քննադատությունները, որ հնչեցին իր կայացրած որոշման վերաբերյալ։

«Կարծում եմ՝ քննադատությունները պետք է լինեն չափավոր ու օրենքի շրջանակներում, բայց ինձ համար անթույլարելի էր դատարանի կողմից կայացված դատական ակտը քննադատել այն տեսանկյունից, երբ դատական ակտի բովանդակության ու հիմնավորվածության վերաբերյալ որևէ տեղեկությու չունեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Դատավորի խոսքով՝ վարույթին բուն մասնակից չհանդիսանալով՝ մարդիկ ինչ-որ վերլուծություններ են արել ու դրա հիման վրա քննադատություն արել։

«Շատ վատ եմ դրան նայում»,- ասաց նա։

Չիչոյանը վստահեցնում է՝ եթե հակառակը լիներ, օրինակ, Աշոտ Փաշինյանը կամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքից որևէ մեկն անցներ առևանգման գործով՝ նա կկայացներ նույն որոշումը։

«Եթե լինեին նույն փաստական տվյալներն ու նույն հանգամանքները, վստահաբար, նույն որոշումն էր կայացվելու։ Դատական ակտ կայացնելուց ոչ թե նայում ենք անձանց անուններին, այլ՝ փաստերն ու իրավիճակը»,- ասաց Ժորա Չիչոյանը։

  • Կիսվել: