շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Սպիտակի ոլորանները դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, իսկ Լանջիկ-Մաստարա և Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհները՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:
Սպիտակի ոլորաններում, Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», Լանջիկ-Մաստարա, Ծիլքար-Ռյա Թազա ավտոճանապարհներին, Արագածի, Աշոցքի և Լանջիկի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածի տարածաշրջանում բուք է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: