կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորայք-Զանգեր, Վայոց ձորի մարզի Սարավան - Զանգեր ավտոճանապարհները ժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար

Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորայք-Զանգեր, Վայոց ձորի մարզի Սարավան - Զանգեր ավտոճանապարհները ժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորայք-Զանգեր, Վայոց ձորի մարզի Սարավան - Զանգեր ավտոճանապարհները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Վարդաղբյուր բնակավայրի հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։

 

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

                                                             Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդով բեռնատարների համար

  • Կիսվել: