ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 22։30-ի դրությամբ, Ապարանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Արագածի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սպիտակի (ասֆալտբետոնե ծածկին հատվածաբար առկա է ձյուն), Սիսիանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աբովյանի (Երևան-Սևան, Երևան-Գառնի հատվածում ասֆալտբետոնե ծածկը բաց է), Հրազդանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Գավառի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Մարտունիի, Մարտունի-Գավառ, Մարտունի-Վարդենիս (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Վարդենիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Թումանյանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Թալինի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Անիի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Արթիկի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն), Աշոցքի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վանաձոր-Դիլիջան (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) ավտոճանապարհին, Տիգրանաշենի (ասֆալտբետոնե ծածկը բաց է), Սարավանի (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) և Ստեփանավանի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

՛՛Տաթև-Աղվանի ավտոճանապարհի Վերին Խոտանան ճանապարհահատվածը դժվարանցանելի է։

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: