շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: