ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարդենիսում պատմության ուսուցիչը 07-ով վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Վարդենիսում պատմության ուսուցիչը 07-ով վրաերթի է ենթարկել 4-րդ դասարանի աշակերտուհուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ քաղաքացիների կողմից «վերին ծնոտի 1-ին, 2-րդ, 3-րդ կտրիչ ատամների վնասվածքներ, դեմքի շրջանի սալջարդ, ցնցում հարցականով» իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմենակ Մուրադյանն ու անչափահասների գործերի բաժանմունքի պետ Մկրտչյանը: 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 10-ամյա Մարիա Կ.-ն է: Մինչ բժիշկները երեխային անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Գեղամ Հ․-ն, իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով, Վարդենիս քաղաքի Շահումյան փողոցում վրաերթի է ենթարկել Մարիա Կ.-ին:

Ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վարդենիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Վրաերթի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղամ Հ.-ն աշխատում է Գեղաքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում, որպես պատմության ուսուցիչ: 

  • Կիսվել: