կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել. Արամ Մելքոնյան

Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել. Արամ Մելքոնյան

«Վարդենիսի ուղղությամբ գիշերը ադրբեջանական զինված ուժերը որևէ առաջխաղացում չեն ունեցել»:

Այսօր ՀԺ-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը՝ անդրադառնալով մամուլում հրապարակված այն տեղեկություններին, թե Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի ուղղությամբ, ադրբեջանական զինված ուժերը երեկ ևս մի քանի հարյուր մետր առաջ են եկել և կուտակել ծանր զինտեխնիկա: 

Մելքոնյանի խոսքով՝ երեկվանից ոչ մի փոփոխություն չի եղել Վարդենիսում.

«Իրենք ինչպես նստած էին նույն տեղում, այդպես էլ մնացել են: Ես ժամը 8-ից կապի մեջ եմ բոլորի հետ»,- հավելեց քաղաքապետը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով ՀՀ պետական սահմանը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, առաջ էին եկել: Թշնամու հետ բանակցություններ են ընթանում, սակայն մինչ այս պահը նրանք դեռ սահմանին են: 

  • Կիսվել: