կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վարդենիս-Սոթք ճանապարհին բախվել են «Ford»-ը և «Toyota»-ն. վարորդներին հասցրել են հիվանդանոց

Վարդենիս-Սոթք ճանապարհին բախվել են «Ford»-ը և «Toyota»-ն. վարորդներին հասցրել են հիվանդանոց

Նոյեմբերի 21-ին, ժամը 10։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճ­անապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1964 թ․) և «Toyota» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1965 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

  • Կիսվել: