կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարդենիկ-Զոլաքար ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ

Վարդենիկ-Զոլաքար ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ

Հունվարի 3-ին, ժամը 18։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
 
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են Volkswagen (վարորդ՝ Պ․ Մ․, ծնված 1963 թ.) և Honda (վարորդ՝ Ե․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։ Պ. Մ․-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ Լ․ Ո․-ն (ծնված 2008 թ․) և Ա․ Ղ․-ն (ծնված 1991 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները»- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: