երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Վարդավառի օրը ջրահեղձության երկու դեպք է գրանցվել. ՆԳՆ

Վարդավառի օրը ջրահեղձության երկու դեպք է գրանցվել. ՆԳՆ

Վարդավառի օրը Գեղարքունիքի մարզում պարեկային ծառայությունը 499 արձանագրություն է կազմել, որոնցից 66-ը` ջրային պարեկները։

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ցավոք, ջրահեղձության երկու դեպք է եղել, որոնցից մեկը Լոռու մարզում, մյուսը Ազատի ջրամբարում՝ լողալու համար չնախատեսված վայրերում։

Իսկ Վարդավառի ժողովրդական տոնակատարությունների ընթացքում պահպանվող և հսկվող տարածքներում, նաև ավտոճանապարհներին ծանր հետևանքներով դեպք ու պատահար չի արձանագրվել:

  • Կիսվել: